2022 թ․ ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի ՀՆԱ–ի 60,2 տոկոսը․ Տիգրան Խաչատրյան

2022 թվականին յոթ տոկոս տնտեսական աճի թիրախը որոշակիորեն բարձր է տնտեսական աճի պոտենցիալից, և դրան հասնելու ուղիները պահանջում են հետևողական ջանքեր, տարբեր գնահատականներով ՀՀ տարեկան տնտեսական աճի պոտենցիալը գտնվում է 4,5 տոկոսի սահմաններում։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան

 

«2022 թվականի հիմնական աճին հիմնականում կնպաստեն ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը, իսկ ծախսային բաղադրիչների կողմից վերջնական սպառման աճը, ապրանքների և ծառայությունների արտահանումը, ինչպես նաև պետական և մասնավոր ներդրումների աճը»,–ասաց նա։ Այսպիսով` նա նշեց, որ  Կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան առնվազն 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9 տոկոս։

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը։  

Նախարարը հայտնեց, որ 2022 թվականի ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի ՀՆԱ–ի 60,2 տոկոսը, որի 69 տոկոսը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31 տոկոսը՝ ներքին պարտքը։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.