Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ  Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր  Մ3 ավտոճանապարհի  54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում  հայտնվել դաշտում:

 

Փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական  կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.