Բայդենին հորդորել են արգելել նավթի արտահանումը բենզինի գների աճի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բախվում է աճող ճնշման հետ, այդ թվում՝ իր կուսակիցների կողմից, որոնք նրան կոչ են անում կարգավորել բենզինի գների աճի հարցը երկրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այս շաբաթ տասնմեկ դեմոկրատ-սենատորներ կոլեկտիվ նամակում նախագահից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Ուղերձում խոսվում է «չարդարացված բեռի մասին», որն ընկած է տնային տնտեսությունների և փոքր բիզնեսի վրա, և կոչեր կան նավթի արտահանումն արգելելու վերաբերյալ: ԱՄՆ-ի Կոնգրեսը համապատասխան արգելքը, որը գործել է 40 տարի, հանել է 2015 թվականին, ինչը հանգեցրել է աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության և խարխլել մի շարք պետությունների տնտեսությունը, գրում է Bloomberg-ը:

Ներկայում Միացյալ Նահանգներն աշխարհում խոշորագույն նավթարտադրողներն են, ընդ որում՝ ամերիկյան նավթը ստանում է ավելի քան 50 երկիր, իսկ մատակարարումների ծավալները հաճախ գերազանցում են ՕՊԷԿ-ի անդամներից յուրաքանչյուրի ցուցանիշը, բացառությամբ՝ Սաուդյան Արաբիայի: Արգելքի վերադարձը կնվազեցնի WTI նավթի գինը, բայց բացասաբար կազդի թերթաքարային նավթի արտադրողների վրա, որոնք վերականգնվում են անցյալ տարի շուկայի աննախադեպ անկումից հետո:

Իրենց հերթին, Մեքսիկական ծոցի նավթավերամշակողները, որոնք կախված են ներմուծվող նավթից, վերջին հաշվով կարող են բախվել արտասահմանում հումքի գնման էլ ավելի մեծ ծախսերի հետ: «Եթե արգելափակվի նավթի ձեռքբերման հնարավորությունը և հրահրվի WTI նավթի գնի արհեստական անկում, դա, հավանաբար, ավելի շատ կվնասի նավթ արտադրողներին, քան թե կօգնի վարորդներին»,-ասել է ClearView Energy Partners հետազոտական ընկերության կառավարիչ տնօրենը:

ԱՄՆ-ի դաշնակիցների համար, որոնք էներգետիկական ճգնաժամ են վերապրում, որն արդեն էլեկտրաէներգիայի մի քանի բրիտանացի մատակարարների հանգեցրել է սնանկացման և մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների փակմանը Եվրոպայում, ամերիկյան նավթի մատակարարումներից օգտվելու հնարավորության կորուստը կլիներ լուրջ հարված: ԱՄՆ-ի արտահանման ծավալը կանոնավոր կերպով գերազանցում է օրական  3 միլիոն բարելը, ինչն ավելի շատ է, քան արտադրում են ՕՊԷԿ-ի խոշորագույն անդամ երկրները, ներառյալ Քուվեյթը և Իրանը:

«Արգելքի հետևանքները չափազանց զգալի կլինեն»,-նախազգուշացնում է Tortoise Capital Advisors-ի պորտֆելային կառավարիչ Մեթ Սալլին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.