ԱԺ հանձնաժողովում «Գովազդի մասին» օրենքի քննարկումը երկու ամսով հետաձգվեց

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկումը, որը վերաբերում էր շահումով խաղերի և բուքմեյքերային ընկերությունների գովազդի սահմանափակմանը, երկու ամսով հետաձգվեց։

 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին այսօր հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ Նա հիշեցրեց, որ ոլորտի ներկայացուցիչների հետ երեկ մեծ քննարկումներ են ունեցել և, կարծում է, նախագծում որոշ բարելավումներ պետք է անել։

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը ևս երեկվա քննարկումը արդյունավետ համարեց։ «Որոշակի հանգամանքներ ամբողջականացնելու տեսանկյունից, հատկապես, թե երբ լինի իր կիրառման պահը և որպեսզի հնարավոր լինի մեղմ անցում ապահովել, լրացուցիչ քննարկումների են հանգեցրել»,–ասաց նա և նշեց, որ համակարծիք են, որ որոշակի ժամանակ շարունակեն այդ քննարկումները, որ սահմանափակումները հաղթահարվեն, որքան հնարավոր է, առանց դժվարությունների»։ Ըստ այդմ, նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգվեց երկու ամիս ժամկետով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.