Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Իշխան Սաղաթելյանին և ներկայացրել ավերիչ պատերազմի հետևանքները

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:

 

Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:

ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը:

 

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել  միջխորհրդարանական գործունեության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.