Երևանում բախվել են BMW-ն և Acura-ն. 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 16:35-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դեմ դիմաց բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 մարդ, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Փաստի նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.