Կոտայքում «07»-ը բախվել է բետոնե հենապատին․ ուղևորի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեենան դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում բախվել է բետոնե հենապատին։

 

Ուղևորը տեղում մահացել է, դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.