Instagram-ն ավելի հարմարավետ է դարձել՝ նոր գործառույթի շնորհիվ

Instagram-ի օգտատերերն այժմ կարող են հրապարակումներ անել սոցցանցի համակարգչային տարբերակով: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերին վահանակի հատվածում նոր նշան է հայտնվել, որը պատուհան է բացում «հրապարակում անելու» համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցը մտադիր է «դեսկթոփային» տարբերակն առավել հարմարավետ դարձնել՝ թույլ տալով օգտատերերին լուսանկարներ և մեկ րոպեից քիչ տևողությամբ տեսանյութեր հրապարակել բրաուզերի միջոցով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.