ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետն առաջարկել է բռնի տեղահանված անձանց պետության կողմից տրամադրել ֆինանսական օժանդակություն, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, բնակվարձի և սննդի ծախսերը

Հոկտեմբերի 14-ին  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

 

Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին: Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով  նրանց բողոքները, առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին  պետության կողմից կշռված  միջինով  տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բանկվարձի և սննդի ծախսերը:

 

ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը  հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.