Բաժին : Մշակույթ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառմանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետի կոչումներ շնորհել
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Հայաստանի ճարտարապետների պալատ և մասնակցել Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացել են ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչմանը: Կոչումները նրանց հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նաև Ճարտարապետների պալատում բացված ցուցահանդեսի աշխատանքներին, որտեղ ներկայացված է 30 հայ ճարտարապետի շուրջ 150 ստեղծագործություն: