Արցախում կորոնավիրուսային հիվանդության պատճառով 81-ամյա տղամարդ է մահացել

Արցախում սեպտեմբերի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 80 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 124 քաղաքացու հետազոտություն, որից 1 144-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 81-ամյա տղամարդ, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.