Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի․ կլինեն 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր

Այսօր կառավարության որոշմամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։

 

Նիկոլ Փաշինյանը խոսելով նախագծից ասաց․ «Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,–ասաց նա և նշեց, որ  այս փոփոխությունը արված է նրա համար, որ 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր լինեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.