COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ․ ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խիստ զգուշացում

 

COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:

Հիվանդության երիտասարդացման միտում կա:

 

Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան:

Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Պացիենտների վիճակը գտահատվում է ծայրահեղ ծանր:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.