Կառավարությունը զինծառայությունից ազատեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 5 անդամի

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ ֆուտբոլիստներն են՝ Արշակ Ռաֆայելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը, Արթուր Աշոտի Միրանյանը և Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ քաղաքացիներին տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը: Քանի որ  Արշակ Ռաֆայելի Կորյանի,  Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆայելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.