ԱՀԿ-ն հայտնել է հղիության ժամանակ Covid-19-ի ծանր ընթացքի մեծ ռիսկի մասին

Հղիությունը առողջական վիճակ է, որի ժամանակ առկա է կորոնավիրուսի ծանր ընթացքի մեծ ռիսկ և առաջարկվում է պատվաստում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի (SAGE) նորացված առաջարկություններին:

 

«Հղի կանայք այժմ ընդգրկված են առաջնահերթությունների որոշման SAGE ճանապարհային քարտեզի II փուլի համաճարակաբանական սցենարներում, մասնավորապես, տարեց հղի կանայք (35 տարեկան և բարձր) և ուղեկցող հիվանդություններ ունեցող կանայք», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Մասնագետները նշում են, որ կրծքով կերակրող մայրերը պատվաստվելուց հետո էլ կարող են շարունակել կերակրել իրենց նորածիններին: ԱՀԿ-ի կողմից հղի կենդանիների ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել մոր կամ պտղի առողջության վրա պատվաստանյութերի որևէ վնասակար ազդեցության բացակայություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.