Անահիտ Ավանեսյանը՝ օտարերկրացիներին անվճար պատվաստելու մասին

Համավարակը չի ճանաչում ազգություն, չի ճանաչում որևէ կարգավիճակ և հավասար կերպով վնաս է հասցնում ցանկացած մարդու: Այս սկզբունքը որդեգրելով՝ մենք չէինք պատկերացնում, որ նման լայն արձագանք կունենա մեր քալը: Մեր որդեգրած քաղաքականությունը հավելյալ տնտեսական էֆեկտ ունեցա: Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով իրանցիներին անվճար պատվաստելու մասին:

 

Հարցին, թե ինչու պատվաստումը չեն դարձնում վճարովի, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, թե անվճար պատվաստվելը տնտեսության, զբոսաշրջության ոլորտի վրա լավ ազդեցությունը է թողնում Հայաստանում, քանի որ օտարերկրացիները Հայաստան գալով մեծ ծախս են անում:

«Վճարովի պատվաստելը ևս տարբերակ է, սակայն այս պահին համարում ենք, որ մեր  պատվաստանյութերի քանակը շատ խիստ պետք է վերահսկենք և նորից եմ կրկնում՝ առաջնահերթությունը ՀՀ քաղաքացիներն են»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե ԱՆ-ն ինչու չի հետևում օտարերկրացիներին պատվաստելիս սանիտարական կանոններին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս դիտարկումը գուցե պետք է ազդանշան լինի տուրիստական ընկերությունների համար, քանի որ ԱՆ-ն ապահովում է բժշկական ծառայությունը:

Ավանեսյանի խոսքով՝ թե միջազգային մամուլը, թե իրանական մամուլը շատ հիացական կարծիքներ է հղում Հայաստանի մոտեցմանը. «Մենք էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք այս ալիքը վերածել տուրիզմի: Ես  վստահ եմ, որ շատերը կվերադառնան Հայաստան, և բժշկական տուրիզմը կարող է հենց այդ խթանը հանդիսանալ, ինչը տեսնում ենք»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.