Այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարն ամեն օր գնալ, բոլոր տեղերում պտտվել. Փաշինյանը՝ զինվորների դիերը նկուղներում պահելու մասին

Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերում պտտվել, տեսնել ոնց է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին: Նա նշեց, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է:

 

«Եթե տվյալներ ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա հիսուն մասունք, որոնց դեպքում չորրորդ-հինգերորդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է դիմեն օտարերկրյա գործընկերներին, որոնք այս ոլորտում ավելի փորձառու են, որ օգնեն:

 

«Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, տարել են արտերկիր իրենց նախաձեռնությամբ և 99,9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.