Մխիթարյանով հետաքրքրված են ռուսաստանյան ակումբները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջարկներ ունի ռուսաստանյան ակումբներից:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը ևս հետաքրքրված է հայ կիսապաշտպանով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ   Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն   այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:  Մխիթարյանով հետաքրքրված են ֆրանսիական «Մոնակո»-ն և իտալական «Յուվենտուս»-ը, «Միլան»-ը: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:  Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.