Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա

Երեկ հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ ընկերական խաղերի համար:

Հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ինչին արձագանքեց ամբողջ ֆուտբոլային հանրությունը:

 

Արձագանքեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:

Պաչաջյանն այդ թեմայով այսօր երկրորդ գրառումն է կատարել.

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ…
Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:
Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»,- գրել է Պաչաջյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.