Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը. ՀՖՖ հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:

 

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից: 

Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.