«Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն». Մխիթարյանը` ազգային հավաքական չհրավիրվելու մասին

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա միջազգային խաղերին Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառներն իր համար համոզիչ չեն:

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, որոշ պատճառներով, ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին: Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,-գրել է Մխիթարյանը:

 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, դրանցում բացակայում է Հենրիխ Մխիթարյանի անունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.