Google-ը համակարգի դեմ է գնում՝ դատական հայց ներկայացնելով «Ռոսկոմնադզոր»-ի դեմ. Коммерсантъ

Ամերիկյան Google ընկերությունը դատական հայց է ներկայացրել ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի դեմ, որը պահանջում է հեռացնել 2021 թվականի հունվարին չարտոնված հանրահավաքներին մասնակցելու կոչերով YouTube-ում տեղադրված անօրինական բովանդակության 12 հղումները, գրում է «Կոմերսանտ»-ը:

Մայիսի 11-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանն ընդունել է ամերիկյան Google ընկերության հայցն ընդդեմ «Ռոսկոմնադզոր»-ի: Դատարանի փոխանցմամբ՝ խոսքը տեղեկատվական ռեսուրսին հասանելիության սահմանափակման անօրինական գործողությունների ճանաչման մասին է:

««Ռոսկոմնադզոր»-ը, գլխավոր դատախազության պահանջների հիման վրա, Google-ի վարչակազմին ծանուցագիր է ուղարկել 2021-ի հունվարին չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար կոչեր պարունակող նյութերի հասանելիությունը սահմանափակելու մասին»,- մանրամասնել են վարչությունից՝ մեկնաբանելով գերատեսչության դեմ ներկայացված հայցը:

Նշվում է՝ Google-ը կարող էր դիտավորյալ դատական հայց ներկայացնել մայր ընկերության, այլ ոչ թե դուստր ձեռնարկության՝ «Գուգլ» ՍՊԸ-ի անունից: Նման ձևով ընկերությունը կարող է վիճարկել Ռուսաստանի առաջին և վերաքննիչ ատյանների որոշումներն այլ իրավասություններում, օրինակ, Եվրոպական դատարանում:

Ըստ Vegas Lex փաստաբանական գրասենյակի ղեկավար Կիրիլ Նիկիտինի՝ «Գուգլ» ՍՊԸ-ն նախկինում Ռուսաստանում վարույթ չէր նախաձեռնել «Ռոսկոմնադզոր»-ի ոչ նորմատիվային ակտերը վիճարկելու համար և հանդես էր գալիս միայն որպես պատասխանող կողմ կամ երրորդ կողմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.