Սպեցիայի հետ խաղը կարող է վերջինը լինել Մխիթարյանի համար Ռոմայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբից հեռանալու մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։

Մասնավորապես, Calciomercato-ն գրում է, որ «Սպեցիայի» հետ Ա Սերիայի վերջին տուրի խաղը կարող է վերջինը լինել Մխիթարյանի և նաև Էդին Ջեկոյի համար «Ռոմայի» կազմում։

«Միքիի պայմանագրի ժամկետն ավարտվում է ու դեռ հունվարին խոսակցություններ կային, որ հայ ֆուտբոլիստը կերկարաձգի այն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Ու հիմա, հաշվի առնելով Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյուի՝ ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները, կարելի է ենթադրել, որ նա կհեռանա։ Բայց այս պատմության մեջ վերջին խոսքը դեռ չի ասվել»,- գրում է պարբերականը։

«Սպեցիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա կիրակի՝ մայիսի 23-ին և կմեկնարկի 22։45-ին։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.