Բաժին : Սպորտ/Life
Մխիթարյանը՝ Ռոմայում իր ապագայի և Մոուրինյուի մասին
«Լացիոյի» դեմ տարած հաթանակից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմի հաջողությունը՝ պատասխանելով Sky-ի հարցերին։
Խաղի մասին
«Մենք գիտեինք, որ դա հեշտ չի լինելու, «Լացիոն» ուժեղ թիմ է: Մենք սպասում էինք գրոհելու համար հարմար պահի: Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ տարածություն ունեինք, և խաղալն ավելի հեշտ էր: Մենք խաղում ենք 3-4 օրը մեկ, և տեմպը պահելը հեշտ չէր, մարզիչն ամեն ինչ արեց ֆուտբոլիստներին հանգիստ տալու համար: Մենք տակտիկապես փոխվեցինք, և սա էր «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Լացիոյին» հաղթելու բանալին:
Ապագայի մասին
«Դեռ խաղ կա, կտեսնենք, թե ինչ կլինի: Ես սիրահարված եմ այս քաղաքին, երկրպագուներին, բայց պետք է հասկանանք, որ ես 32 տարեկան եմ, և ընտրություն կատարելը հեշտ չէ: Ես պետք է ամեն ինչ վերլուծեմ, որպեսզի տեսնեմ `դա ինձ համար լավ կլինի՞, թե՞ ոչ»:
Մոուրինյոյի հետ աշխատելու մասին
«Այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվում է, եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից: Մենք պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք ինչ-որ բան հաղթել, մեզ միևնույն ամբիցիաներն են անհրաժեշտ: Եթե մնամ թիմում, ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Մենք ժամանակ կունենանք այդ մասին խոսելու»:
Աղբյուր ArmSport.am