Հայտնի է 2023 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայրը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՈՒԵՖԱ-ն պայմանավորվել են Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը Ստամբուլում անցկացնելու մասին, հաղորդում է Fanatik-ը: Այս օգոստոսին Ստամբուլում տեղի կունենա նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, որը պետք է անցկացվեր Բելֆաստում: Այս որոշումների մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի անգլիական «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» ակումբների միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել է Պորտու: Եզրափակիչը հետաձգելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան Թուրքիային ներառեց երկրների «կարմիր ցուցակում», որտեղից վերադառնալուց հետո կարանտին է նշանակվում, ինչը նշանակում է, որ բրիտանացի երկրպագուները ներկա չէին գտնվելու խաղին: 2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցաշարի եզրափակիչը Ստամբուլի փոխարեն անցկացվեց Լիսաբոնում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.