Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. ԱՆ

Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ:

 

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գորոծոնով պայմանավորված բռնկումներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.