Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կրթական պրոցեսի կարևոր մաս է:

«Երեխան մանկապարտեզ գնում է կրթություն ստանալու: Ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար: Ատեստավորում անցած ուսուցիչներն աշխատավարձերի անընդհատ բարձրացման հնարավորություն են ունենում»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում: Այսինքն՝ ամեն անգամ արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարվող աշխատատեղերի քանակն աճում է: Համահարթ եկամտահարկի կիրառումից հետո տեսնում ենք, որ ստվերից դուրս են գալիս աշխատատեղերը: Սրա արդյունքում մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղերն են ստվերից դուրս եկել, այլև աշխատավարձերը: Մենք այսօր ունենք ավելի ցածր եկամտահարկով ավելի բարձր եկամտահարկի բազա, այսինքն՝ ավելի շատ հարկեր ենք հավաքում: Սրանք դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.