ՀՀ–ում այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 2294 քաղաքացի, 233-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տվյալներ է ներկայացրել հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության մասին։ Գրառումը ստորև․

 

«Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

 

Ծանր - 962,

Ծայրահեղ ծանր - 233,

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.