Նոյեմբերից 1500 ուսուցիչ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսուցիչների որակավորման բարձրացման հարցին:

 

«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պրոցեսի արդյունքում «կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու»:

«Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե Կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.