Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան

Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Դպրոցը անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է դասարանը անցնել»,–հայտնեց նա։

Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ լինում են ուսուցիչների թափուր տեղեր և դրան ուղղված աշխատանքներ են տարվում, ստեղծել են էլեկտրոնային շտեմարան։ «Մեր քայլերը գեղեցիկ գաղափարներ չեն, հունվարի 1-ից գործում է գործուղման նոր կարգը, որով մի շարք պայմաններ բարելավվել են»,–ասաց նա։

 

Նա նաև հայտնեց, որ Ազգային ժողովի գործընկերների հետ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնություն ունեն։ «Օրինակ՝ հնարավորություն է տրվելու ֆիզիկայի կրթություն ունեցող, բայց ոչ մանկավարժի որակավորմամբ մարդկանց, մանկավարժական որոշ թվով կրեդիտներ հավաքելու դեպքում մասնակցել այն դպրոցներում մրցույթների, որտեղ տեղը չի համալրվում»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.