ԲՈԿ–ը շուտով նոր նախագահ կունենա. ԿԳՄՍ նախարար

Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով նախագահ կունենա։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Սմբատ Գոգյանից հետո ԲՈԿ–ը մինչ օրս նախագահ չունի։

Նշենք, որ Սմբատ Գոգյանն արդեն վեց ամիս է՝ ինչ չի կատարաում ԲՈԿ նախագահի լիազորությունները։

 

Նախարարը չշտապեց բացահայտել, թե ով կլինի ԲՈԿ նոր նախագահը։

Վարդան Դումանյանը չցանկացավ մեկնաբանել ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի կողմից գրագողության վերաբերյալ այսօր  արված հայտարարությունը, թե իր պաշտոնավարումից հետո գրագողություն արած ԿԳՄՍ աշխատակիցը ստացել է գիտական աստիճան։ Նախարարն ասաց, թե կարող է խոսել միայն իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների մասին:

«Ես կարող եմ ասել, որ նախարարության գործընթացները գնում են կարգին համապատասխան, դա դուր է գալիս մեր գործընկերոջը, թե դուր չի գալիս՝ այլ խնդիր է, բայց որ ցանկացած որոշում եւ գործընթաց պետք է լինի գոյություն ունեցող գործող կարգերին համապատասխան՝ դա փաստ է։ Այդ սկզբունքը կա եւ շարունակվում է։ Իհարկե, կան որոշակի կարգեր, որոնք վերանայման կարիք ունեն եւ շուտով կվերանայվեն»,–հավելեց Դումանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.