2020 թվականի առաջին Նոբելյան մրցանակը հանձնել են ամերիկացի բանաստեղծուհի Լուիզա Գլյուկին

Գրականության ասպարեզում 2020 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի բանաստեղծուհի Լուիզա Գլյուկը: Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, նա առաջինն է մրցանակի դափնեկիրների շրջանում, որը մեդալն ու վկայագիրը ստացել է Քեմբրիջի իր տանը:

Նշվում է, որ արարողությունը երեկ է տեղի ունեցել: Դափնեկրին մրցանակը հանձնել են իր տան բակում:

Մրցանակին Գլյուկն արժանացել է «անսխալորեն ճանաչելի բանաստեղծական ձեռագրի համար, որն իր խիստ գեղեցկությամբ անհատական կենցաղը վերածում է համընդհանուրի»:

2020 թվականի Նոբելյան շաբաթը համավարակի պատճառով դարձել է ամենաարտասովորը մրցանակի պատմության մեջ: Նոբելյան հիմնադրամից հայտնել են, որ միջոցառումների մեծ մասը տեղի կունենա առցանց ռեժիմով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.