«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը դասախոսներին կոչ է անում նախազգուշական դասադուլ սկսել` ընդդեմ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը վտանգում է ոլորտի ապագան. կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը:շ

«03.12.2020թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և համարել այն անհետաձգելի։ 

Օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին ուղղակիորեն մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։

ա ուղղակի հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված` բուհերի ինքնակառավարման իրավունքի հետ։

Բացի դրանից` օրենքի նախագիծն ունի շատ խնդրահարույց դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին։ Բուհերի և ակադեմիական հանրության կողմից այդ բոլոր թերությունները բազմիցս արծարծվել են, կատարվել են մեծաթիվ առաջարկներ, որոնք բոլորը մնացել են անպատասխան։

Այս օրենքի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև 11.12.2020թ.-ը։

Անհրաժեշտության դեպքում դասադուլի ժամկետը կերկարաձգվի։

Խնդրում ենք առաջարկին կողմ բոլոր դասախոսներին միանալ դասադուլին։

Դասադուլին կարող եք միանալ՝ սույն հայտարարությունը տարածելով Ձեր ֆեյսբուքյան էջում»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.