«Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, բոլորիս համար». Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի ընտանիքին և հարազատներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին. պետության ղեկավարի ցավակցական նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում

«Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին: Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.