Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Կառավարությունում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցները մանրամասներ չներկայացրեցին, թե ինչ հարցեր են քննարկվել։

 

«Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրներ, փակ հանդիում է եղել, ես լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու։ Եթե կառավարությունը հարկ համարի, իրենք մանրամասները կներկայացնեն»,- լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

ՀՅԴ անդամ Իշխան Սղաթելյանը ևս կոչ արեց հարցերն ուղղել կառավարությանը։

 
 
 

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, ով ասաց․ «Ընդամենը տեղեկությունների փոխանակում է եղել, որևէ քննարկում չի եղել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.