Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը. հրավիրվում եք հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու. վարչապետը մարտակոչով դիմեց վերջին 1 տարում զորացրված քաղաքացիներին (տեսանյութ)

Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մարտակոչով դիմելով վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հայտարարեց՝ ովքեր վերջին 1 տարվա ընթացքում են զորացրվել, ենթական չեն զորակոչի: «Նրանք գործնականում մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Իմ կոչն այն է, որ մեր զորացրված տղաներն այս պահից սկսած՝ ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին»,-ասաց նա՝ վերահաստատելով իր խոսքը, թե սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն, և այսօր պետք է ժողովրդին պաշտպանել ցեղասպանությունից.

«Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության: Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ և պետք է կարողանա պաշտպանել իրեն»,-ասաց Փաշինյանը:

 

«Ուզում եմ հրավիրել ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Այսպիսի 10 000 տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե նրանց գոնե կեսը ներկայանա այս կոչից հետո, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,-ասաց նա՝ նշելով, թե ովքեր ունեն զիվորական հագուստ, դրանով ներկայանան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.