2020-ի օգոստոսին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ ունենք. վարչապետ

Ուզում եմ ընդգծել, որ նախորդ ամիսներին արձանագրված միտումը շարունակվել է նաև օգոստոսին և 2020 թվականի օգոստոսին մենք 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք հանրապետությունում, քան 2019 թվականի օգոստոսին և օգոստոսին հուլիսի նկատմամբ ունենք 4946-ով ավելի աշխատատեղ։  Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշեց, որ որ ներդրումները օգնում են, որպեսզի երկրում աշխատատեղերը չփակվեն։

«Այս միտումը շարունակվում է նաև աշխատավարձերի մասով, մի տարբերությամբ՝ 2020 օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում ամբողջ աշխատավարձային ֆոնդը ավել է եղել 10 մլդ 974մլն դրամով կամ 9.6 տոկոսով, սակայն հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել   2մլդ 663 մլն դրամով։Պետք է վերլուծել, հասկանալ, թե ինչի հետ է կապված։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ ավել է եղել 16 հազար 371 դրամով կամ 7.3 տոկոսով։ Սակայն 2020 թվականի օգոստոսին հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5971 դրամով կամ 2.9 տոկոսով։ Սրանք, իհարկե, թվեր են, որոնք դեռ պետք է վերլուծել, սակայն արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է և սա առնվազն վատ չէ»,-նշեց նա։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.