Ազատազրկման դատապարտված Միխայիլ Եֆրեմովը ցանկանում է ռուսական բանտային թատրոն ստեղծել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար ութ տարի ազատազրկման դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովը հանրային դիտորդական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ռուսական բանտային թատրոնի ստեղծման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Մելնիկովի հայտարարությանը։

Հայտնի է, որ այցի ընթացքոմ Եֆրեմովը որևէ բանից չի բողոքել, լավ տրամադրություն է ունեցել, անգամ հայտարարել է ստեղծագործական նոր ծրագերի մասին:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Եֆրեմովը խոսել է կալանավորվածների համար թատրոն ստեղծելու գործում օգնելու իր պատրաստակամության մասին։ Նշվում է, որ նախաձեռնության մասին մանրամասն քննարկումները նախատեսվում է դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո իրականացնել։ 

Մելնիկովի խոսքով՝ քննչական մեկուսարանում նա քաջալերանքի ու աջակացության հարյուրավոր նամականեր է ստանում տարբեր մարդկանցից, մեկ շաբաթում նա ընդհանուր 30կգ քաշով իրեր է ստացել դրսից։


Ավելի վաղ Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին ութ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար։ Զոհվածի որդու հայցով՝ դատարանը Եֆրեմովից նաև 800 000 ռուբլու չափով գումար էր գանձել։ Դերասանը նաև երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.