Հրապարակվել է Ա.Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի տեսագրությունը, ինչպես նաեւ Ա.Սիմոնյանի կո»մից ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը։

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Ա.Սիմոնյանը ոստիկանությանը հայտնել է, թե հարձակման է ենթարկվել 3 անձի կողմից, մինչդեռ կադրերում երեւում է, որ առաջինը հենց նա է հրում Ա.Դանիելյանին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած այս միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադվել միայն Արթուր Դանիելյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.