ԱՄՆ-ը դուրս կբերի Գերմանիայից հազարավոր զինվորականների

Պենտագոնը Գերմանիայից դուրս կբերի այնտեղ տեղակայված շուրջ 11,9 հազար զինծառայողների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության շտաբը կտեղափոխի Բելգիա: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հաղորդում Է Reuters-ը:

Այսպիսով, Գերմանիայում ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը մոտ 36 հազարից կնվազի մինչեւ 24 հազար: Էսպերի խոսքով՝ ամերիկյան ուժերի վերաբաշխումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Տեղափոխվող զինվորականներից մոտ 5,6 հազարը կուղեւորվեն ՆԱՏՕ-ի այլ երկրներ, իսկ եւս 6,4 հազարը կվերադառնան ԱՄՆ եւ ռոտացիոն հիմունքներով կգտնվեն Եվրոպայում: Նրանք ծառայություն են իրականացնելու նաև Արևելքում և Սև ծովի շրջանում՝ Ռուսաստանին զսպելու նպատակով։

The Wall Street թերթը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ — ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության շտաբը Գերմանիայից կտեղափոխվի Բելգիա, իսկ բազմաֆունկցիոնալ կործանիչներով ավիացիոն զորամասերը՝ Իտալիա:

Հունիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր՝ Գերմանիայում տեղակայված ամերիկյան ռազմական կոնտինգենտի թվաքանակը կրճատելու որոշման մասին: Դրա պատճառը Սպիտակ տան ղեկավարը նշել է ՆԱՏՕ — ի ռազմական բյուջեի ձեւավորման գործում գերմանական պետության անբավարար մասնակցությունը. նա մեղադրել Է Գերմանիային ռազմական հատկացումների մասին պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.