Գագիկ Ծառուկյանի թեստի պատասխանը բացասական է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծանր է տանում կորոնավիրուս հիվանդությունը։

Տոնոյանի տարածած պաևզաբանման մեջ ասված է.

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.