Բերդի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. համայնքապետ

Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերում խուճապ չկա, ամեն ինչ նորմալ է։ «Փաստինֆո»-ին այս մասին ասաց համայնքապետ Հարություն Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Բաղանիսի գյուղապետի հետ, որտեղ ըստ տեղեկությունների ևս լսվել էին կրակոցները, սակայն գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ «Շամշադինի կողմում է եղել, այն մեզանից 100 կմ հեռու է։ Մեզ մոտ ոչինչ չի լսվել, իրավիճակը հանգիստ է։ Այս պահին աշխատում ենք, փողոցների լուսավորությունն ենք անցկացնում»,-ասաց Նարեկ Սահակյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.