Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երեխա որդեգրել

 

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երեխա որդեգրել: Այս մասին գրում է բրիտանական The Mirror պարբերականը: 39-ամյա հեռուստադեմքն այդ մասին տեղեկացրել է ընկերներին:

Քարդաշյանն իրեն վերաբերող գրեթե ամե ինչ անում է իր հետեւորդների աչքի առաջ՝ հրապարակային, սակայն այս հարցում որոշել է գաղտնիություն պահպանել: Առայժմ նա մտածում է իր հետագա քայլերի շուրջ: Նշվում է, որ Քիմի համար կարեւոր չէ սեռը, նա պարզապես ցանկանում է տուն տալ երեխայի, որը դրա կարիքն ունի:

 

Քիմ Քարդաշյանն ու 43-ամյա ռեփեր Քանյե Ուեստը 4 երեխա ունեն՝ 2 տղա, 2 աղջիկ՝ 7-ամյա Նորթը, 4-ամյա Սեինթը, 2-ամյա Չիկագոն ու 1-ամյա Պսալմը: Չիկագոն ու Պսալմը լույս աշխարհ են եկել փոխնակ մոր միջոցով, քանի որ Քիմն առողջական խնդիրներ ունի: Վերջերս ամուլում խոսակցություններ էին պտտվում, թե հայտնի զույգն ամուսնալուծության եզրին է, սակայն իրենց համատեղ ջերմ լուսանկարներով նրանք հերքել են դա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.