Մանկուց իշխանության գալու մոլուցքով տառապող գործիչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է երկրի ներկան ու ապագան հանգիստ զոհաբերել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վերջին վարքագիծն ամենևին էլ զարմանալի չէ, եթե չասենք՝ սպասելի էր, հատկապես նրանց համար, որոնք քաղաքական կյանքով հետաքրքրվում են ոչ թե պարտադրված, պայմանավորված  2018 թվականի թավշյա քայլքով, այլ ավելի շուտ ժամանակներից ու լավ հիշում են, թե ով որտեղից եկավ ու ուր է գնում: Բայց, ինչպես մահամերձ հիվանդի անկողնու մոտ հավաքված հարազատներն են մինչ վերջին պահը սպասում հրաշքի, այնպես էլ այս դեպքում չնչին սպասելիք կար, որ մեկ էլ տեսար Էդմոնը կանի իր կյանքի թերևս ամենաճիշտ քայլը… չեղավ:

Էդմոն Մարուքյանը չդավաճանեց ինքն իրեն: Մանկուց իշխանության գալու մոլուցքով տառապող այս քաղաքական գործիչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է երկրի ներկան ու ապագան հանգիստ զոհաբերել,  միայն թե բաղձալի իշխանությունը այս անգամ էլ ուրիշը չվերցնի: Ի վերջո, իր տրամաբանությամբ, ավելի լավ է այս ապաշնորհ իշխանությունը մնա՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որն արձանագրում է մի ձախողումը մյուսի հետևից, քան հիմա էլ մեկ այլ մարդ ստանձնի երկրի ղեկը ու իր քթի տակից տանի այն: Իսկայն, որ Էդմոն Մարուքյանը որևէ շանս չունի երևբևէ այս երկրում պատգամավորի մանդատ ունեցողից ավելի բարձր դիրք զբաղեցնելու հասկանում են բոլորը: Նաև ինքը, բայց կլասիկ նարցիսիզմով տառապող անձը երբեք դրանում ինքն իրեն չի խոստովանի:

Մարուքյանը միշտ մոտ է եղել իշխանությանը, իհարկե, զբաղեցնելով պատվավոր կուլուարային լակեյի դիրքը, բայց եղել է: Խորհրդարանում աշխատող մարդիկ տեսանելի չեն, բայց նրանք այնքա՜ն բան են տեսնում: Օրինակ, ինչպես էր Մարուքյանը ՀՀԿ-ի ծաղկունք տարիներին մաշացնում ԷդուարդՇարմազանովի, Հովհաննես Սահակյանի աշխատասենյակների աթոռները, ինչպես էր ամենելույթ ու անգամ քննադատություն համաձայնեցնում սկզբում ֆինանսավորող «պապաների», իսկ հետո արդեն ՀՀԿ-ական «ընկերների» հետ, որ համ «համյեղի, համ դաղի», ինքն էլ համ կույս մնա, բայց հաճույքից էլ չզրկվի:  Ու այդպես տարիներ շարունակ և՛ գայլերն էին կուշտ, և ՛ոչխարները ողջ: Սակայն հենց ՀՀԿ-ի գլխին սև ամպեր կուտակվեցին, Մարուքյանը անմիջապես Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց իրողությունների իր պատկերը, որպեսզի հետագայում, երբ իրեն հիշեցնեին, թե ԱԺ-ում հատկապես ո՞ւմ սենյակներում է իր նստատեղը ավելի շատ ժամանակ անցկացրել, քան սեփական աշխատասենյակում, ինքն արդեն ապահովագրված լինի իր պատմածով: Եվ հեղափոխությունից հետո Էդմոնը արխային է, նրանք թվում է, որ իրեն չեն հիշեցնում իր ՀՀԿ-ամերձ անցյալը այն պատճառով, որ դրա մասին ոչ ոք չգիտի, այնինչ իրականությունն այն է, որ Էդմոնին ուղղակի լուրջ չեն ընկալում և ավելորդ ժամանակ ու ռեսուրս իր վրա չեն ուզում ծախսել:

Ժամանակին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ ոչ մի տեղից «վդռուգ» հայտնված Մարուքյանը քաղաքական գործունեություն է ծավալում «պապաների» օգնությամբ: Դալլաքյանը, եթե  մի կողմ թողնենք իր քաղաքականան հիմնամբիցիաները, որոնք էլ նրան կործանեցին, խելացի ու լավ գործիչ էր ու, թերևս, հիմքեր ուներ Մարուքյանին «լուսավորհանցագործ» անվանելու: Տարիներ անց շատ բան է փոխվել՝ Դալլաքյանը չկա, ԱԺ-ն այն չէ, մենք էլ, իբրև թե, Նոր Հայաստանում ենք ապրում, բայց մի բան անփոփոխ է՝ Էդմոնը շարունակում է հովանավորներ փնտրելու գտնելու ըստ այդմ էլ նվագել իր երգը: Եթե տարիներ առաջ նա ԵԱՏՄ-ի ու առհասարակ ռուսական ամեն ինչի ընդգծված քննադատն էր, ապա այսօր Մարուքյանը բաց չի թողնում որևէ առիթ ՌԴ դեսպանատանը երևալու, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելու և ինչպես և Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ԵԱՏՄ-ից հրաժարվելու մտքից: Բայց եթե Փաշինյանի պարագայում հասկանալի է, թե ինչու՝ ռազմավարական դաշնակից, ՀՀ ֆիզիկական գոյության խնդիր, որ ուղղակիորեն կապ ունի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հետ, ապա ի՞նչն է ստիպել երդվյալ արևմտամետ Էդմոնին փոխել արտաքին քաղաքական սիմպատիաները և մերձեցման երեկոներ կազմակերպել ռուսաստանյան շրջանակների հետ: Ճիշտ է՝ փողը: Իվերջո, ինչպես ասել է դասականը, այս կյանքում ամեն ինչ գին ունի ու ամեն ինչ վաճառվում է և ով, եթե ոչ կլասիկ Մարուքյանը, դա շատ լավ հասկանում է:

շարունակելի...

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.