ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ադրբեջանցի. ԱԱԾ

 

Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ:

Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ադրբեջանցու մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.