Համաճարակը հաճախ բռնկվում է հուղարկավորության, հոգեհանգստի արարողություններում. Փաշինյան

Վերջին շրջանում բավական հաճախ դեպքեր ենք ունենում, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում հուղարկավորության, հոգեհանգստի արարողություններում։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս կարևորեց այդ արարողությունների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան. «Կարևոր ենք համարում նաև, որ ամուսնության արարողությունները չուղեկցվեն համաճարակային այս շրջանում պարետատան սահմանած կանոնների խախտմամբ։ Այս առումով կարևոր է նաև հանրային աջակցությունը և ուզում եմ, որ բոլոր սգակիր ընտանիքները և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքները համագործակցեն տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանների հետ, որպեսզի բոլորս համագործակցված այս իրավիճակում կարողանանք հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև հանրային իրազեկող խմբերի աշխատանքը, հակահամաճարակային շարժման պրոցեսը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով կարևոր է, որ փոքր, երկուհոգանոց քաղաքացիների խմբերը շրջեն քաղաքներում, գյուղերում, փողոցներում, բակերում և քաղաքացիներին հանգիստ, առանց որևէ լարվածության քաղաքացիներին իրազեկեն հակահամաճարակային կանոնները պահպանել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.