Դատախազությունը կքննարկի Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը վերացնելու դատարանի որոշումը բողոքարկելու հարցը՝ դատական ակտը ստանալուց հետո

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու վերաքննիչ դատարանի որոշումը դատախազությունը դեռևս չի ստացել։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու հարցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կարտահայտեն այն ստանալու և հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալու արդյունքում միայն: 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 1-֊ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ Հատկանշական է, որ, թեև Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարտի 17֊ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդությունը ներկակացրել է մարտի 23֊ին, որը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը՝ բավարարելով պաշտպանների բողոքը։ Նշենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի վարկանիշը բարձր է։ Հունիսի 4-ի տվյալների համաձայն՝ Մարաբյանը դատավորների վարկանշային ցուցակում ունի 61 միավոր։

Համեմատության համար նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարկանիշը 8 միավոր է։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որի համաձայն՝ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

«Փորձեք այնպիսի "մեղադրանք" կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն»,- գրել է Պողոսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.