Հայաստանում կորոնավիրուսի 515 նոր դեպք է գրանցվել. 12 մարդ մահացել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով, 12 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հունիսի 3-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 10524 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 մարդ, կատարվել է 61650 թեստավորում, առողջացել է 3454 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 170 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 59-ն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.