Հայաստանում կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 15 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով, 15 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մայիսի 28-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 8216 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 մարդ, կատարվել է 54931 թեստավորում, առողջացել է 3287 վարակված։

Ընդհանուր առմամբգրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 113 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 44-ն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.