Դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում էին սարսափելի վիճակում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆբ-ի իր էջում տեղեկացնում է․

Այսօր այցելել եմ Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց։ Ինչպես Տանձուտ, այնպես էլ նույն մարզի Այգեշատ համայնքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում էին սարսափելի վիճակում։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը և մի քանի ամիս անց մեր դպրոցականները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր մարզադահլիճներում։

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի նպատակն է խթանել ֆիզիկական կրթությունը, հանրայնացնել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնել համայնքային կյանքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.